
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք այսօր մեկնել են Քարվաճառ, այնուհետեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր, արցախցի երիտասարդներն ու Քաշաթաղի շրջանի բնակիչները դիմավորել են բողոքի ակցիայով եւ պաստառներով: Նրանք փակել են համանախագահների ճանապարհը՝ պահանջելով իջնել ու պատասխանել նրանց հարցերին: Երիտասարդների հետ հիմնականում զրուցել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլիքը, հայտնում է «Karabakh open» նախաձեռնությունը:
Այնուհետեւ երիտասարները համանախագահներին ուղեկցել են մինչեւ Քաշաթաղի շրջվարչակազմի շենք, որտեղ տեղի է ունեցել համանախագահների եւ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Այստեղ երիտասարդները մնացին շենքի բակում մինչեւ հանդիպման ավարտը՝ բարձրախոսով ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ ազատագրված հողերի եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հանդիպումը շատ կարճ տեւեց՝ շուրջ 25 րոպե:
Բերձորից համանախագահները մեկնել են Ստեփանակերտ, որտեղ նախատեսված էր հանդիպում ԼՂՀ նախագահի հետ, սակայն ավելի ուշ հայտնել են, որ հանդիպումը չի կայանա: Հնարավոր է հանդիպումը լինի վաղը: