Bellator 120 շրջանակներում տեղի ունեցած մրցաշարը ավարտվեց և երեկոյի գլխավոր մենամարտում հանդես եկող զույգը Ալեքսանդր Շլեմենկո (91,6 կգ Ռ.Դ) և Տիտո Օրտիզ (93,2 կգ Ա.Մ.Ն) ավարտվեց ժամանակից շուտ Օրտիզի հաղթանակով` 1-ին ռաունդի, 2:27-րդ րոպեում:
Մարտի սկզբում Ալեքսանդրը սկսեց հարվածներ հասցնել Օրտիզին, սակայն քիչ անց վերջինս կարողացավ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, մարտը տեղափոխեց պարտեր և կիրառելով խեղդում հնարքը տեխնիկական նոկաուտի ենթարկեց Շլեմենկոյին:
Տիտո Օրտիզը մինչ այս ունեցել էր երեք անընդմեջ պարտություն և սա վերադարձրեց նրան մարտերին: Մարտի ընթացքում Օրտիզը նույնիսկ արտաբերեց. «Ես վերադառնում եմ » արտահայտությունը:
Շլեմենկոն վերջին անգամ պարտություն էր կրել 2010թ.-ին:
Հիշեցնենք, որ մարտից առաջ Օրտիզը խոստացել էր կոտրել Շլեմենկոյի դեմքը: