“Նոր ժամանակներ” կուսակցության վարչությունն իր և բազմահազար կուսակցականների անունից երախտագիտությամբ արձանագրում է, որ 2012թ. հունվարի 24-ին` ի դեմս Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, Ֆրանսիան և ֆրանսիայի ժողովուրդը որպես պատմական իրողություն փաստեցին, որ քաղաքակրթական զարգացումն առավել կարևոր է քան այսրոպեական քաղաքական շահը: “Մենք հավատում ենք, որ հայ ժողովրդին բարեկամ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական մարմնի բացառիկ առաքինի վերաբերմունքը 191 5թ. Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված բազմամիլիոն Ցեղասպանության տուժածներին` ողջ հայությանը, մարդկային բարձրագույն արժեքներին հավատարիմ մնալու լավագույն խոստովանությունն է:Մենք երախտապարտ ենք Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին, ովքեր ականջալուր եղան եղկելի ոճրագործության զոհերի հոգու կանչին, չտրվեցին ոչ մի ճնշման և քվեարկեցին արդարության վերականգնման օգտին: Կարծում ենք, որ սա ավելի շատ պետք է մեզ` ապրողներիս, այդ թվում նաև թուրք ժողովրդին”,-ընդգծում են կուսակցության վարչության անդամները:
Ֆրանսիան փաստեց, որ քաղաքակրթական զարգացումն առավել կարևոր է, քան այսրոպեական քաղաքական շահը. ՆԺԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ