ամենացանկալի զբոսավայրերը երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի մասնագետները պարզել են, թե որոնք են երեխաների համար ճանապարհորդելու ամենացանկալի վայրերը:Մեծ Բրիտանիայի զբոսաշրջության պորտալներից մեկի աշխատակիցները հարցում են անցկացրել, որին մասնակցել են 3-10 տարեկան երեխաներ: Նրանց պատասխանների հիման վրա որոշել են, որ գրեթե բոլոր երեխաները ցանկանում են ստանալ տոմս դեպի Լուսին: Պարզվել է, որ այդ ցանկությունը հնարավոր է իրականություն դարձնել, բայց դրա համար անրաժեշտ է 150 միլիոն դոլար: Երեխաները մեծ ցանկություն ունեն այցելել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում եւ Ավստրալիայում գտնվող Disney World այգին: Պատասխանելով բրիտանացի մասնագետների հարցերին, փոքրիկները ցանկություն են հայտնել այցելել Նարնիյա ֆանտաստիկ երկիր, Լապլանդիա, հրաշագործներով բնակեցված անգլիական Հոգսմիդ գյուղ: Բացի այս վայրերից, երեխաները ցանկացել են նաև այցելել հրաշագործների Հոգվարթս դպրոցը և անտառը, որտեղ բնակվում են Վիննի Թուխը և իր ընկերները: Եվ վերջապես, վարկանիշը եզրափակում են “Առյուծ թագավոր” մուլտֆիլմի Հպարտության լեռը և Բիկինի Բոտոմը, որտեղ բնակվում է հանրահայտ Սպունգ Բոբը: 




Լրահոս