
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հետեւանքների մասին դեռ չի մտածել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, առայժմ խոսքը միայն բանակցությունների մեկնարկի մասին է:Նա նշեց, որ ՀՀ-ն եւ Վրաստանը այս պայմանագրի բանակցությունների առումով համընթաց են գնում ԵՄ-ի հետ: “Մենք զուգահեռ գործընթացների մեջ ենք, եւ ուշացում չկաÝ: Նա նաեւ վստահեցրեց, որ հայկական ընկերությունները ԵՄ շուկայում տեղ կունենա, ուղղակի պետք է որակ ապահովել: Անդրադառանլով ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերին` նախարարը վստահեցրեց, որ կոռուպցիայի առումով ՀՀ-ն մի փոքր նահանջ է արձանագրել: