Թե ինչեր է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ տեսչությունն ` ԱՊՕՐԻՆԻ որսից մինչեվ ծառահատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 09.01.12-20.01.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.43 մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 6.73մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`Բուսական աշխարհի պահպանության ոլորտՍյունիքի տեսչական բաժնի վարույթին հանձնված 206 հատ ծառերի ապօրինի հատման գործով հաշվարկվել է 6176.0 հազ.դր շրջակա միջավայրին հասցված վնասի գումար, իսկ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: Ապօրինի ծառահատման 2 դեպքերի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1որոշում, իսկ 1 գործի վարչական վարույթն ընթացքի մեջ է: Հաշվարկվել է 99.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Տավուշի տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 152.7 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Լոռու տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով 6 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 102.3 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համարԱրարատի տեսչական բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 2 որոշում:Արմավիրի տեսչական բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:Արագածոտնի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:Բնապահպանական պետական տեսչության պետի մոտ 25.07.11թ կայացած խորհրդակցության Արձանագրություն N 1-ի հանձնարարականի համաձայն իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է`Փայտանյութի ապօրինի տեղափոխումԱնտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք, ինչի համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Տավուշի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:Արագածոտնի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք, ինչի համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 75.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Կոտայքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 98.76հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Ապօրինի որսԱրմավիրի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:Վայոց ձորի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 180.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.74 մլն.դր. գումար: asekose.am :




Լրահոս