Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը համացանցի իր էջում տեղադրել է լուսանկար և մակագրել այն. «ՀՀ կառավարության նոր ծրագրի նախագծի վերջին քննարկումները»:
Նշենք, որ լուսանկարում պատկերված են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Հիշեցնենք, որ վաղը մեկնարկելիք Ազգային Ժողովի հերթական քառօրյայում կառավարությունը պետք է ներկայացնի իր նոր ծրագիրը: