
armlur.am -ին Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեկացնում են, որ աշխատանքներ են տարվում բակային տարածքներում ձյան մաքրման ուղղությամբՄայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու, փողոցներւմ անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով՝ հունվարի 23-ի երեկոյան ժամերից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու համար:Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 194,2 տ տեխնիկական աղ և 436,3 խմ ավազ, գործի է դրվել 128 հատուկ մեքենամեխանիզմ:Ներկայում վարչական շրջաններում աշխատանքներ են տարվում բակային տարածքներում ձյան մաքրման ուղղությամբ։