
Կադիլակ մակնիշի դիակառքը, որով Դալլասի օդանավակայան են տեղափոխել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի դին, աճուրդում վաճառվել է 160 հազար դոլարով: Կոլորադո նահանգից կոլեկցիոներ Սթիվեն Տեբուն գնել է մեքենան Սքոտսդեյլ քաղաքի ամենամյա աճուրդում: Տեբուն ասել է, որ Կադիլակը կհամալրի իր հավքածուն, որում մոտ 400 ավտոմեքենա կա: Դրանց մեջ են,օրինակ, Ջոն Լենոնի Ռոլս-Ռոյսը եւ ջիփը: