Տարվա այս օրը տարբեր տարիներին տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ: Մասնավորապես.
1649թ. ստեղծվել է Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։
1712-ին Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ:
1802 -ին Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
1842-ին տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի Լինդա դի Շամունի օպերայի պրեմիերան։
1911-ին Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։
Այս օրն են ծնվել ծնունդով ուկրաինացի ռազմական առաջնորդ Իվան Պասկևիչը, կինոդերասան և կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը, հայ բանաստեղծ, արձակագիր Վահրամ Ալազանը, հայ բանաստեղծ Մկրտիչ Կորյունը:
Եգիպտացի արձակագիր Յուսուֆ Իդրիստ նույնպես ծնվել է մայիսի 19-ին: Այս օրն են ծնվել նաև հայ դուդուկահար Արմեն Գրիգորյանը, հայ հայտնի դիրիժոր Օհան Դուրյանը, հայ ջրասուզորդ Շավարշ Կարապետյանը և այլք: