ՍԴ-Ն ՄԵՐԺԵՑ Արտակ Նազարյանի մոր դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին, ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննարկել եւ մերժել է բանակում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի դիմումը: Հիշեցնենք, որ Հասմիկ Հովհաննիսյանը ՍԴ-ից պահանջել էր քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝ “ Նախաքննության ավարտման պահից” դրույթի եւ 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:  Արտակ Նազարյանի քրոջ` Ծովինար Նազարյանի խոսքերով` իրենց բողոքը անցել է անցել է Առաջին ատյանի, Վերաքննիչեւ  Վճռաբեկ դատարաններով եւ մերժվել է` հավելելով, որ Սահմանադրական դատարանում վիճարկվող խնդիրը սկզբունքային է ոչ միայն Արտակ Նազարյանի գործի, այլեւ ընդհանրապես ցանկացած գործով վարվող նախաքննությունում տուժող կողմի մասնակցության համար:




Լրահոս