ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները մեկնարկել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ՀՀ վետերանների միավորման խորհուրդ այցելությամբ: Պաշտպանության նախարարը համազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Զինված ուժերի պահեստազորի բարձրագույն սպայական խորհրդի ներկայացուցիչներ: Դիմելով պատերազմի վետերաններին` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. ,Պատահական չէ, որ բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը սկսվում է այս հաստատությունից` մեր հայրերի, պապերի, մեր մեծերի օջախից, որոնցից մենք ժառանգել ենք սխրագործություններ, հերոսական ճանապարհ, ժառանգել ենք այն մեծ մարտական ոգին, որն էլ հիմք է հանդիսացել մեզ պարտադրված պատերազմում հաղթանակներ տանելու համար:Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատվով կատարում են ձեր պատգամները, հարգելի՛ վետերաններ: Նրանք պատվով պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, մեր ժողովրդի անվտանգությունը ու ցանկացած պահի պատրաստ են դիմակայել այն բոլոր սպառնալիքներին, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ: Իհարկե, մենք ուրախանում ենք հաջողություններով, բայց միաժամանակ լրջորեն աշխատում ենք բանակում առկա թերությունների վերացման ուղղությամբե:Միջոցառման վերջում Ս. Օհանյանը Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների, ազատամարտիկների և զինծառայողների պարգևատրել է “Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի” հոբելյանական մեդալով:
Սեյրան Օհանյանը հոբելյանական մեդալներ է շնորհել մի խումբ վետերանների եվ ազատամարտիկների
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ