
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԵԱՀԿ խմբին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ռուս լրագրողներին ազատ արձակելու համար. գրում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ LifeNews-ի լրագրողներ Օլեգ Սիդյակինը և Մարատ Սայչենկոն ձերբակալվել էին ուկրաինացի իրավապահների կողմից:
ԵԱՀԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Լրագրողներին ազատ արձակելու հարցով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ՝ կոչ անելով նրան անհապաղ գործի դնել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ռուս լրագրողներին ազատ արձակելու համար»:
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչն իր հերթին խոստացել է անհապաղ զբաղվել լրագրողների ազատ արձակման հարցով: