Դատական դեպարտամենտը մարդկանցից ապօրինաբար տուրք է գանձում. Օմբուդսմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետականտուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատականգործերից տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար պետական տուրք կարող է գանձվել բացառապեսդատարանի ակտերի, հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենների, դատական նիստի համակարգչայինձայնագրման կրիչի տրամադրման համար: Նշված դեպքերից բացի՝ որևէ այլ փաստաթղթերի պատճեններիտրամադրման համար պետական տուրքի վճարման պահանջ ներկայացնելը ուղղակիորեն խախտում է ՀՀօրենսդրությունը:

Այս խնդրով Օմբուդսմենին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ: Օրինակ, մարդուց պահանջել են 48.200 ՀՀ դրամպետական տուրքի վճարում, իսկ մի շարք այլ անձանցից պահանջված պետական տուրքը բազմակի անգամգերազանցել է նշված գումարը: Այդ պատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդուիրավունքների խախտման մասին Որոշում, որտեղ հանգամանալից ներկայացված են բոլոր իրավական հիմնավորումները: Կից ներկայացվում է Խախտման Որոշումը:

Խնդիրը կարող է կարգավորվել համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում: Այսինքն, ակնկալվում է օրենքում կատարել այնպիսի փոփոխություն, ըստ որի նման տուրքի գանձումը կսահմանվի օրենքով: Ընդ որում, անհրաժեշտ է սահմանել, որ փաստաթղթերի տրամադրման համար գանձվեն բացառապես պատճենահանման փաստացի ծախսերը: Հուսով ենք, որ համապատասախան պետականմարմինները սեղմ ժամկետներում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի խնդիրը կարգավորվի իրավական ճանապարհով: Օմբուդսմենն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել խնդրի հետագակարգավորման հարցում:

Մինչ համապատասխան օրենսդրական փոփոխությունը՝ Օմբուդսմենը հորդորում է դադարեցնել օրենքով չնախատեսված տուրքերի գանձումը:

Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս