Ընթացիկ տարվա մարտ ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 25,91 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1,43%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 5.58%-ը կամ 101,03 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված դասակարգված վարկերի կառուցվածքում ևս գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Նշենք նաև, որ մարտ ամսվա վերջի դրությամբ բանկերում վարկերի համախառն ծավալը կազմել է 1810,83 մլրդ ՀՀ դրամ:
2013 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին 21,3 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.20%-ը, իսկ երկարաձգված վարկերը՝ համապատասխանաբար 96,52 մլրդ ՀՀ դրամ և 5.43%: