
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը եզակի համերգով հանդես կգա Մոսկվայում: Երգիչը հոկտեմբերի 3-ին համերգ կունենա մոսկովյան Crocus City Hall-ում: Համերգի տոմսերը շուտով կհայտնվեն վաճառքում:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:
Լեգենդար երգիչն այս տարի համերգներով հանդես կգա աշխարհի մի շարք երկրներում, բոլորովին վերջերս ելույթ է ունեցել նաև Հայաստանում: