Կառավարությունը նախատեսել է իրականացնել համայքների խոշորացման ծրագիր, որի մասին պարբերաբար հնչում են հակասական կարծիքներ: Հետաքրքիր է` իսկ ինչ են մտածում համայնքի ղեկավարներն այս ծրագրի մասին:
Armlur.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթայանը սխալ է համարում այդ ծրագիրը, քանի որ հարակից մի քանի գյուղեր միավորվել են, և մարդ չի մնացել գյուղում: «Բոլորը լքում են այդ համայնքը, եկե՛ք, տանեմ ցույց տամ»,- առաջարկեց Աթայանը:
Ինչ վերաբերում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի այն հայտարարությանը, թե տեղական ինքնակառավարման մեր համակարգի հետագա զարգացումը պայմանավորված է նաև համայնքների խոշորացմամբ, պրն. Աթայանը խորհուրդ է տալիս Արմեն Գևորգյանին գալ ու մի գիշեր գյուղում մնալ, որից հետո կհասկանա` կարելի է համայնքները միավորել, թե՝ ոչ:
«Թող մի դրական բան ցույց տա, որ կլինի այդ ծրագրի շնորհիվ»,- ասաց Աթայանը:
Համայքնի ղեկավարն ասաց, որ իրենք չեն ցանկանում որևէ համայնքի հետ միավորվել. «Բլոկադայի մեջ խեղդվում ենք, ինչ միավորվել: Ամեն ինչից կտրել են էս գյուղը: էս երկիրը, որ էսպես գնա, ես կմիավորվեմ Նախիջևանի հետ»:
Սոնա Դավթյան