
Միացյալ Նահանգների Արքանզաս նահանգում սպանել են դեմոկրատ Քեն Ադենի նախընտրական շտաբի պետի կատվին,- հաղորդում է CBS News-ը: Սպանված կատվին հայտնաբերել է շտաբի պետի երեխաներից մեկը: Չարագործը ոչ միայն սպանել է կատվին, այլեւ վնասել կենդանու աչքը: Ընտանի կենդանու մորթու վրա սեւ ներկով գրված է եղել “Լիբերալ”: