“Արսենալի” ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին պնդում է, որ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ որեւէ տարաձայնություն չկա։Հիշեցնենք, որ “կանոնիրների” մարզչի հարաբերությունները երկրպագուների հետ առավել լարվեցին, երբ “Մանչեսթեր Յունայթեդի” դեմ խաղում նա Չեմբերլեյնի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Անդրեյ ԱրշավինինԱյդ որոշումը դուր չէր եկել նաեւ թիմի ավագ Վան Պերսիին, ով The Sun-ի հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը։”Ես պարզապես տխրեցի, որ Ալեքսը լքում է խաղադաշտը, չէ՞ որ նա գոլային փոխանցում էր կատարել։ Սակայն ես չեմ քննադատում Վենգերի որոշումը, գիտեմ, որ դա իմ գործը չէ…Այնպես որ Վենգերի հետ հարաբերությունները լավ են, ոչ մի խնդիր կամ տարաձայնություն չկա”։
Վան Պերսի. Վենգերի հետ որեվէ խնդիր չկա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ