
Ինչպես հայտնում է «Прайм Крайм»-ը, մայիսի 17-ին Ռոստովի շրջանում կյանքից վաղաժամ հեռացել է 33 ամյա տեղացի «օրենքով գով» Ալեքսանդր Զլակամանովը, քրեական աշխարհում ավելի հայտնի «Լյոխա Զլակ» մականվամբ:
«Օրենքով գող»-ի անշնչացած և արդեն սևացած մարմինը առավոտյան հայտնաբերել է նրա կինը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական հեղինակության մահվան պատճառ է դարձել սրտի անբավարարությունը, որին հանգեցրել է մետադոն տեսակի թմրանյութի չարաշահումը: