Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերին այսօր պետք է ավելանար նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, սակայն խորհրդարանը մերժեց այն:
Նախաձեռնությունը քվեարկության դրվելուց հետո ստացվեց 45՝ կողմ, 70՝ դեմ և 3 ձեռնպահ՝ ձայն, և հարցը մերժվեց:
Նշենք, որ այս նախաձեռնությունը քննարկվել էր նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, և վերջինս բուռն քննարկումներից հետո դրական եզրակացություն չէր տվել:
Հիշեցնենք նաև, որ նման նախաձեռնությամբ պատգամավորն առաջարկում էր բացառել հատուկ ձևով ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումն ու տարբերակումը: