
Ազգային Ժողովի այսօրվա նիստում խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ըստ ՀՀ սահմանադրության` Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից 6 տարի ժամկետով: Նա հայտարարեց, թե նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկվել է ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը:
Ջավայդանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին` նորից իրեն վստահելու համար: