Վերնիսաժում հնչած կրակոցները ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը ցավալի է համարում:
Նրա կարծիքով`Հայաստանում կան մարդիկ, որոնք իրենց անպատժելի են համարում:
«Նրանց թվում է, որ կարող են կրակել կամ այլ քայլեր անել: Նման դեպքերում պետք է ոչ միայն օրինական կոշտ մոտեցումներ դրսևորել, այլև կանխարգելիչ այլ քայլեր իրականացնել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ պետք է անպատժելիության զգացողությունը վերացնելու քայլեր անել:
Պրն. Շահգելդյանի խոսքով` ցավալին այն է, որ նման դեպքերը տեղի են ունենում փողոցում, երբ պատահական անցորդներ են անցնում: