ՀՀ պատվիրակությունը Ժնեվում մասնակցել է Հեռահաղորդակցության կոնֆերանսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur. am -ին ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ  Ժնեւում աշխատանքն է սկսել Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսը (WRC-12), որին մասնակցում է նաեւ  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:Կոնֆերանսը սկսվել է  լիագումար նիստով, որտեղ  ընտրվել են ղեկավար կոմիտեի նախագահը և տեղակալները, Լիազոր, խմբագրական եւ ֆինանսական կոմիտեների, ինչպես նաև հետազոտական խմբերի նախագահները և տեղակալները: Ի դեպ, կոնֆերանսի ղեկավար կոմիտեի փոխնախագահ է ընտրվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:Միջոցառման շրջանակներում նախարար Մանուկ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում`  Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի եւ անդրադարձել  առաջիկայում իրականացվելիք ծրագրերին: Նախարար Մ.Վարդանյանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Սերբիայի, Լեհաստանի եւ Չինաստանի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 17-ը ընթացող ռադիոկոնֆերանսի ժամանակ կքննարկվեն  աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությանը, զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցեր:




Լրահոս