
Հայ շախմատիստները ԱՄՆ-ի առաջնություններումԳրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում 9 հնարավորից ունի 6 միավոր եւ ընթանում է առաջին տեղում: Նույնքան է վաստակել գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
ԱՄՆ-ի կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում: Վերջին տուրից առաջ Աբրահամյանը միայն կես միավորով է ետ մոնւմ առաջատարներից` գրոսմայստերներ Իրինա Կրաշից եւ Աննա Զատոնսկիխից: