
Հևալով, արագ քայլելով՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին անբարոյական անվանելուց հետո ԱԺ-ի միջանցքում սուրացող երգչուհի-պատգամավորուհին դեպքից քիչ անց armlur.am-ի տեսախցիկի առջև իրեն արդարացնելու փորձեր արեց:
Ճիշտ է, այդ փորձերը բացարձակապես համոզիչ չէին, և տարօրինակ զգացողություններով համակված երգչուհու տոնը փոքր-ինչ էր միայն մեղմացած, այսուհանդերձ, նա պնդեց, որ 2 տարի է՝ մամուլն իր հետևից է ընկած: