ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները, այսօր իրենց աղքատիկ բառապաշարը գործի դնելով, հնարավորն արեցին իրենց գործընկերոջը՝ Կարո Կարապետյանին չխառնել իր փեսայի հետ տեղի ունեցած միջադեպին:
Առավելագույնը, որ հաջողվեց նրանց ասել վերնիսաժյան իրադարձությունների կապակցությամբ, այն էր, որ Կարո Կարապետյանն անհարմար իրավիճակում հայտնված փեսայի հետ այլևս կապ չունի: Նա նաև մանդատը վայր դնելու պատճառ չունի:
Իսկ թե ում տված թևերի հաշվին է «Յուվեցի Կարոյի» փեսան սանձարձակ դարձել, Մելիք Մանուկյանը, Աբրահամ Մանուկյանը, Ռուստամ Գասպարյանն ու Գրիգոր Մարգարյանը չմանրամասնեցին: