
Ադրբեջանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը, մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգստարի հայտարարությունը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի գործերին խառնվելն անընդունելի է. գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ Մորնինգստարն ասել էր, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումն ու ժողովրդավարական ազատության ճնշումը հանգեցնում են ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների խաթարմանը:
«Ադրբեջանի համար անընդունելի է իր ներքին գործերի մեջ որևէ մեկի խառնվելը: Մեր երկիրը միշտ պահպանում է ուրիշ պետությունների ներքին քաղաքական կյանքին չխառնվելու պայմանները, ուստի՝ մենք էլ նույն ենք պահանջում ուրիշ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից»,-ասվում է Աբդուլաևի՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ: