ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը փետրվարի 17-ից վերսկսում է հանրահավաքային ալիքը` օրակարգում ունենալով Սերժ Սարգսյանին հրաժարականի պարտադրումը: Կոնգրեսը երեկ հրապարակել է նաեւ իր ընտրական պլատֆորմը, որը միտված է երկրում օրինակարգ իշխանության հաստատմանը: «Փաստաթղթում ընդգրկված պահանջներից մեկը, այն է` խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական համակարգով անցկացնելու խնդիրը, այժմ հետապնդում են նաեւ խորհրդարանական երկու ուժեր: Մենք ողջունում ենք քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով հունվարի 20-ին կազմակերպված ֆորումի անցկացումը, նախատեսում ենք խնդիրն Ազգային Ժողովում քննարկման օրերին հանրահավաքի անցկացում»,-ասված է ՀԱԿ-ի` երեկ տարածված հայտարարության մեջ: Ավելին, Կոնգրեսը հակված է կառուցողական համագործակցության եւ այդ նկատառումով կաջակցի ֆորումի կայացրած` արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ցանկացած որոշման:




Լրահոս