Ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանի հայրը` Գրիշա Մկրտչյանը, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդուն արդեն վիրահատել են, իջեցրել են պալատ:
«Քանի որ նարկոզից որդիս նոր է դուրս եկել, չուզեցի շատ հարցեր տամ: Պետք է մի քիչ քնի, հանգստանա: Ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում»,- ասաց դերասանի հայրը:
Թե ինչքան է տևել վիրահատությունը, հոր տեղեկացմամբ Կարեն Մկրտչյանը չի հիշում: «Միայն ինձ ասաց, որ վիրահատությունը լավ է անցել, արդեն պալատում եմ»,- փոխանցեց դերասանի հայրը:
Թե ինչքան ժամանակ Կարեն Մկրտչյանը կմնա հիվանդանոցում, դեռ պարզ չէ:
«Իրեն հիմա հատուկ հարմարանքի մեջ են դրել, որ ոչ վիզը, ոչ ողնաշարը, ոչ էլ ոտքերը չշարժվեն»,- մանրամասնեց ազատամարտիկի հայրը:
Սոնա Դավթյան