«Երկար փողեր» ստեղծելու համար կենսաթոշակային ռեֆորմներ են պետք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե պարտադիր աուդիտը դրական երևույթ է, և ինքը կողմ է դրան:

«Ճիշտ չէ, որ ձեռնարկությունները խուսափում են հասարակության առջև հաշվետու լինելուց: Բայց զարգացող տնտեսություններում ոչ միշտ են ավելի ազնիվ ներկայացնում իրավիճակը, և կարիք կա, որ աուդիտ անցկացվի»,-  նշեց նա, հավելելով, թե պարտադիր աուդիտը ցանկալի և շատ նորմալ երևույթ է:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ՀՀ-ում «երկար փողեր» ստեղծելու համար ինչ է հարկավոր, Ջավադյանը պատասխանեց.

«Երկար փողերի» համար անհրաժեշտ ռեֆորմները կենսաթոշակային ռեֆորմներն են: Մեզ մոտ փողերի ժամկետայնությունն օրեցօր աճում է, բայց առանց ռեֆորմների՝ ցանկալի արդյունք չենք կարող ունենալ: Այդ ռեֆորմները պետք է երկարաժամկետ քննարկվեն հասարակության հետ:

Բայց շատերը պատրաստ չեն իրենց գումարներն ակումուլացնել մի հաշիվների վրա, որոնք չեն կարող այսօր օգտագործել», – հավելեց նա:




Լրահոս