ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարության մասին նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում երեկ ուշագրավ միջադեպ է գրանցվել: Կանանց հավասար իրավունքների համար պայքարող կանայք «հարձակվել» են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի վրա: Երբ նրանք ասել են, որ բարձրաստիճան պաշտոններում հարկավոր է քվոտավորում սահմանել եւ կանանց եւս նշանակել, Բերիկյանը հակադարձել է, թե ամեն ինչ բնական պետք է լինի, որովհետեւ խորհրդային տարիներին կթվորուհիներին, խոզապահներին ու հովիվներին դարձնում էին պատգամավոր: «Իհարկե լավ էր, իհարկե լավ էր»,-միանգամից հակադարձել է խորհրդային տարիներին կուսակցական պաշտոններ զբաղեցրած Աիդա Թոփուզյանը: «Մի՛ ճնշեք պարոն Բերիկյանին, գենդերային հավասարության օրենքը ենթադրում է նաեւ տղամարդկանց իրավունքների պաշտպանություն»,-փորձել է միջամտել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս