Հունվարի 23-27-ը կմեկնարկի ԵԽԽՎ հերթական նստաշրջանը: Այս անգամ հայաստանյան պատվիրակությունից Ստրասբուրգ կմեկնեն Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանն ու Զարուհի Փոստանջյանը: ԵԽԽՎ այս նստաշրջանում ավարտվում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Համմարբերգի լիազորությունների ժամկետը, եւ անցկացվելու են նոր ընտրություններ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` առաջադրվել է 4 թեկնածու: Բացի այդ, ԵԽԽՎ-ն ընտրելու է նոր նախագահ, քանի որ Մեւլութ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետը եւս ավարտվել է: Հայտնի է, որ ԵԽԽՎ նախագահ կդառնա ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնը:
ՄԵԿՆԵԼՈՒ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ