ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին կազմել է 413.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.52 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 566.98 դրամ (նվազել է 0.38 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.94 դրամ (աճել է 0.05 դրամով)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 695.06 դրամ (նվազել է 0.30 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 17,161.74 դրամ, արծաթը՝ 256.86 դրամ, պլատինը՝ 19,453.96 դրամ։
Մայիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել։