Ճապոնական կղզին հրաբխի ժայթքումից մեծացել է 5 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի Նիսինոսիմա  կղզին, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի Օգասավարա կղզիների շրջանում` Տոկիոյից 1000 կմ հեռավորության վրա, շարունակում է մեծանալ այդ շրջանում չթուլացող հրաբխային ակտիվության պատճառով:

Ըստ ճապոնական հեռուստաալիքի տվյալների` կղզու վրա բարձրանում են ծխի քուլաներ, որոնք դուրս են գալիս երկու խառնարաններից:

Հրաբուխներից մեկը նաև յուրաքանչյուր մի քանի վայրկյանը մեկ արտանետում է լավա, մոխիր և սև ծուխ: Մակերևույթ արտանետվող լավան աստիճանաբար պնդանում է, ինչն էլ հանգեցնում է կղզու մակերեսի մեծացման:

Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Կանձի Նոգամիի խոսքով` եթե լավայի արտանետումները շարունակվեն, կղզու մակերեսն ավելի կմեծանա:




Լրահոս