Վան Գաալը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես և սպասվում էր, «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի 62- ամյա Վան Գաալը. նա կնքեց եռամյա պայմանագիր ակումբի հետ:

Հոլանդացու որոշման պատճառ է դարձել առաջին հերթին Ռայան Գիգզի միացումը  կարմիր վիշապների մարզչական շտաբին:

«Վան Գաալը ժամանակակից ֆուտբոլի հանճարեղ մարզիչներից մեկն է: Նա շատ բանի է հասել իր կարիերայի ընթացքում, նա նոր էջ կբացի Մանչեսթեր Յունայթեդում»,-ասել է անգլիական ակումբի տնօրեն Էդ Վուդվարդը:

Ակումբային մակարդակով Գաալը նախկինում գլխավորել է ԱԶ-ն, «Այաքսը», «Բարսելոնան» և «Բավարիան»:




Լրահոս