
Մոտ մեկ ամիս առաջ, ինչպես տեղեկացրել էր armlur.am-ը, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Արա Սիմոնյանը սպառնացել է «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանին` պահանջելով վարձակալել Ահարոնյան 73 հասցեում գտնվող գեղեցկության սրահը:
Այսօր armlur.am-ի հետ զրույցում Արկադի Կիրակոսյանն ասաց, որ Կենտրոնի դատախազությունից ստացել է նամակ այն մասին, որ գործն ընթացքի մեջ է, և գործի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:
Արկադի Կիրակոսյանը նաև տեղեկացրեց, որ Արա Սիմոնյանը իրավապահներին ներկայանում է որպես գործող պատգամավոր:
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ լրատվամիջոցներին դիմելուց հետո Արա Սիմոնյանն այլևս իրեն չի զանգահարել: «Դրանից հետո միանգամից լռություն տիրեց, ոստիկանությունը սկսեց գործի առնչությամբ նյութեր նախապատրաստել»,- եզրափակեց կուսակցության ղեկավարը:
Սոնա Դավթյան