Քաղաքացիները` «Վերնիսաժի» դեպքի մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկանց համբերության բաժակը վերջնականապես լցվել է. «Վերնիսաժ» տոնավաճառում տեղի ունեցածը զայրացրել է բոլորին:

Բոլոր հարցվածները նշում էին, որ անպատժելիությունը այլևս չափ ու սահման չի ճանաչում, և օրը ցերեկով քաղաքի մարդաշատ վայրում անմեղ քաղաքացին կարող է կույր գնդակի զոհը դառնալ: Պարզ է, որ այսքանից հետո բոլորի պահանջը մեկն է` խստագույնս պատժել հանցագործության բոլոր մեղավորներին:

Մեր հայրենակիցները հուսով են, որ եթե օրենքը առանց պաշտոնյաներին խնայելու գործի դրվի, ապա իրենց անպատժելի համարողների թիվը կպակասի:

Ավելին` հասարակական մեծ հնչեղություն ստացած այս իրադարձությունը եթե մինչև վերջ բացահայտվի և քրեական օրենսգրքի համապատասխան չափանիշներով պատժվի, ապա այն կարող է լավ նախադեպ դառնալ հետագայում ողբերգական նման իրադարձությունների հավանականությունը բացառելու չափ փոքրացնելու հարցում:

Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան  




Լրահոս