«Ժողովուրդ»-ին զանգահարած մի քաղաքացի տեղեկացրեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում պահակ աշխատելու համար իրենից 2 հազար դոլար գումար են պահանջել: Վերջինս հավաստիացրեց, որ իրեն ասել են, թե պետք է նախապես հերթագրվել, մուծել գումարը, հետո սպասել, թե երբ են կանչելու աշխատանքի: Փորձեցինք ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանից ճշտել տեղեկությունը: Վերջինս, լսելով հարցը, ասաց. «Տարբեր թյուրիմացություններ լսել եմ, բայց ոչ այդ տեսակի: Դուք ասե՛ք անուն-ազգանունը եւ կտեսնեք, որ նույն րոպեին իրենք պատժվելու են, եթե այդպիսի բան կլինի կամ կա, եթե գիտեք` ով է դրա հեղինակը, ապա ասե՛ք եւ կտեսնեք, որ կպատժվի այդ մարդը: Ես դրա համար շնորհակալ կլինեմ»: Հիմա մնում է, որ ահազանգած քաղաքացին համաձայնի իր տվյալները տրամադրել նախարարին:
ՊԱՀԱԿ`2000 ԴՈԼԱՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ