ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքում ՕԵԿ-ը ցանկանում է մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածուին: Այն կլինի Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի եղբայրը` Հունան Պետրոսյանը, որը Մեղրաշենի գյուղապետն է: Փաստորեն, այս ընտրատարածքում իրար դեմ մրցելու են անկուսակցական, ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանն ու Հունան Պետրոսյանը: Նշենք, որ Վարագյանը դեռ նախորդ տարի «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ անպայման առաջադրելու է իր թեկնածությունը: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ականին, ապա ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց կուսակցությունում ո՛չ ՕԵԿ համամասնական, ո՛չ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների մասին քննարկում չի եղել: «Դեռ վաղ է այդ մասին խոսելը»,-ասաց նա:




Լրահոս