
Թեև ըստ Բելաջոյի Գրիշի «Վերնիսաժում ահավոր իրադարձություն է տեղի ունեցել», ամեն դեպքում ո’չ Կարո Կարապետյանը պետք է պատգամավորական մանդատը վայր դնի, ո’չ էլ առավել ևս ոստիկանապետը հրաժարականի դիմում ներկայացնի:
Գրիգորի Մարգարյանի պնդմամբ, եթե ամեն նման առիթով երկրում ոստիկանապետ փոխվի, ապա ամիսը մի քանի տասնյակ անգամ այդ պաշտոնին պետք է նոր մարդ նշանակվի:
Ի դեպ, Բելաջոյի Գրիշը տեղեկացրեց, որ ինքը իր գործընկերոջ և նրա ընտանիքի հետ տեղի ունեցածի մասին գիտի այնքան, որքան անցնող օրերին լրատվամիջոցներն են հաղորդել: