Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի գործով մեղադրական եզրակացություն դեռեւս չկա: «Նախաքննությունն ավարտվել է, բայց գործում կա մեղադրյալ, որ գործի նյութերին է ծանոթանում: Մինչեւ դա չավարտվի, մեղադրական եզրակացություն չի գրվի: Եւ երբ լինի մեղադրական եզրակացությունը, դրանից հետո նոր գործը կուղարկվի դատարան»,-եզրափակեց Թամամյանի փաստաբանը: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, Սպարտակ Զարգարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ 2010թ. մայիսի 12-ին Երեւանի Կոմիտասի պողոտայում երկու խմբավորումների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում քաղաքացիներ Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու եւ Խաչիկ Մկրտչյանին սպանելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու հմեջ: Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ