
«Գովում են, որ մտնեն ՀՀԿ-ի ցուցակ»:
Հանրապետականի գովքն իհարկե վաղուց է սկսվել, ու բոլոր նրանք, ովքեր իշխող կուսակցության ցուցակի հույսին են մնացել, ծանր իրավիճակում են հայտնվել: Ի՞նչ անեն: Չգովեն, այդ դեպքում կկորցնեն իշխանական կերակրատաշտից օգտվելու հնարավորությունը, կխորտակեն իրենց ապագան, բա երեխաներին ո՞վ պահի: Իսկ եթե գովեն, ախր Հանրապետական կուսակցությունը գովելու ի՞նչ ունի, որ գովեն: 10 խոստում է տվել, մեկն էլ չի կատարել, ի՞նչ երեսով գովեն: Բայց ամեն դեպքում, նախկին պատգամավորները գերադասում են ինքնագովազդը. հո պարապ չե՞ն մնա: Ի վերջո, ինչ-որ զբաղմունք պե՞տք է ունենան: