«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից անհաջող մրցաշրջանի համար: Նա նաև նշել է, որ չի բացառում թիմից հեռանալու հնարավորությունն այն դեպքում, եթե ակումբի ղեկավարությունը ցանկանա:
«Շատ եմ ցանկանում շարունակել խաղալ «Բարսելոնա»-ում, որը ինձ համար տան պես է: Ակումբի ղեկավարությունը պետք է որոշի իմ ապագան: Անձամբ ես ցանկանում եմ շարունակել հանդես գալ այստեղ: Բայց եթե «Բարսելոնա»-ն այլ կարծիք ունի, ապա ստիպված կլինեմ ելք փնտրել: Ցանկանում եմ ներողություն խնդրել «Բարսելոնա»-ի բոլոր երկրպագուներից»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի արդեն ավարտված առաջնությունում «Բարսելոնա»-ն 87 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ 3 միավոր զիջելով չեմպիոն «Ատլետիկո»-ին: