«Ես գիտեմ, որ ես առաջադրվելու եմ մեծամասնականով»:
Գործող եւ վերընտրվելու ցանկություն ունեցող պատգամավորը զգալի առավելություն ունի իր նման տասնյակ պատգամավորացուների նկատմամբ: Նա 50 տոկոսանոց երջանկություն է ապրում. ուզում է կրկին առաջադրել իր թեկնածությունը, բայց էլ ուրիշ ոչինչ չգիտի: Այսինքն` պարզ չէ` կսատարի՞ իրեն հարազատ «Բարգավաճ Հայաստան»-ը, կընտրի՞ իրեն ՀՀ քաղաքացին, եւ վերջապես, ո՞ւմ հետ պետք է մրցակցի: Ընդհանրապես պետք է ասել, որ Տիգրան Ստեփանյանի դեմ ով էլ առաջադրի իր թեկնածությունը, հեշտությամբ կընտրվի, քանի որ նա անհայտ է ինչպես ընտրատարածքի բնակիչների, այնպես էլ խորհրդարանի մեծամասնության համար: