
Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է 2013/14 թվականների մրցաշրջանում թիմի ելույթները: Նշենք, որ թուրինցիները 102 միավոր են վաստակել և զբաղեցրել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
«Ֆուտբոլիստները հիանալի խաղ ցուցադրեցին ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Նրանք ջանք չխնայեցին` այս ֆենոմենալ արդյունքը գրանցելու համար: Պետք է շնորհակալություն հայտնեմ նրանց: Ռեկորդային 102 միավոր ենք վաստակել: Հաղթանակ ենք տարել բոլոր 19 հանդիպումներում, բոլորից շատ գոլեր ենք խփել և բոլորից քիչ բաց թողել: Մարդիկ դեռ երկար կհիշեն այս «Յուվենթուս»-ը»,-նշել է նա: