
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի հետ կապված դեպքերն այսօր պատգամավորի գործընկերները չկապեցին վերջինիս հետ:
«Ես հիմա ոչ մի բան չեմ կարող ասել, քննությունա ընթանում», – այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, հավելելով, թե միանշանակ ժողովրդի մեջ կրակոցները սխալ են:
Նա չկարողացավ որևէ գնահատական տալ պատգամավորի փեսայի` ապօրինի զենք օգտագործելու փաստին` անդադար կրկնելով «Ես ինչ իմանամ»:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն էլ հաճախակի կրակոցների պատմությունների մեջ էր հայտնվում ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Նահապետ Գևորգյանի (Նովոյի) հետ բախումների ժամանակ:
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում: