Ուկրաինայի որոշ ընտրատեղամասերում առևանգման դեպքեր են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը  կարծում է, որ Ուկրաինայի որոշ շրջաններում նորմալ քվեարկություն այլևս հնարավոր  չէ անցկացնել, և դա  պետք է  գիտակցեն ընտրություններին մասնակցողները:

Մասնավորապես` Ավակովը  մատնանշել է  Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ ընտրատեղամասեր, որոնք ենթարկվել են հարձակման  անջատողականների  կողմից: Եղել են նաև ընտրական հանձնաժողովների անդամների  ու նախագահների  առևանգման  դեպքեր:

Չնայած  տեղի ունեցած դեպքերին, ՆԳ նախարարը հայտարարել է, որ  սա չի նշանակում, որ ընտրություններն Ուկրաինայում նորմալ չեն ընթանում:

Ըստ նրա, իրավապահներն Ուկրաինան պայմանականորեն բաժանում են երեք մասի՝մի մասում ընտրությունները հանգիստ ձևով կանցնեն,  մի այլ տեղում` ընտրությունները կարող են ուղեկցվել լարվածությամբ  և սադրանքներով, երրորդ տեղում` նորմալ ընտրություններ անցկացնելը չափազանց դժվար կլինի:

Ավակովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի  արևելյան շրջաններում այլատյացության դեպքեր են նկատվել: Նա զգուշացրել է օտարերկրացիներին, որ նրանց ներկայությունը կարող է խնդիրներ առաջացնել վերոնշյալ շրջաններում:




Լրահոս