Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Գերմանիայում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նոկաուտով հաղթել է արգենտինացի Պաբլո Ֆարիասին: Սովորաբար հաղթանակներից հետո Աբրահամը գալիս էր Հայաստան: Հետաքրքիր է, այս անգամ է՞լ է գալու: Իր հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի միջոցով Աբրահամը «Ժողովուրդ»-ին ասաց, որ գալու է, բայց թե երբ, հստակ ասել չի կարող: «Մի քանի օրից պետք է վերսկսեմ մարզումներս, դրանց ես վերաբերվում եմ ամենայն լրջությամբ: Արդեն 90 տոկոսով հայտնի է հաջորդ մենամարտիս օրը՝ մարտի 31: Ամեն դեպքում, թեկուզ մի քանի օրով կգամ հայրենիք: Հայաստանն ինձ համար ոգեշնչման աղբյուր է»,-ասել է Արթուր Աբրահամը:
ԿԳԱ ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՈԳԵՇՆՉՎԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ