
Սաուդյան Արաբիան դադարեցնում է իր դիվանագիտական առաքելությունը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, անվտանգության նկատառումներից ելնելով, հայտարարել է Սաուդիան Արաբիայի դեսպանը Լիբիայում:
Մուհամեդ Մահմուդ ալ Ալին հայտարարել է, որ դիվանագիտական առաքելություն իրականացնող բոլոր աշխատակիցները անվտանգությունը պահպանելու համար հեռացել են Լիբիայից:
Հանգստյան օրերին Տրիպոլիում բախումներ են եղել. զինված քաղաքացիները մտել են խորհրդարան և մի քանի աշխատակցի գերի են վերցրել:
Լիբիայի կառավարությունը պնդում է, որ կարողանում է վերահսկողություն պահպանել երկրում: